Անցնել բովանդակությանը

Հոդված 45

գործել է մինչև 2021-10-28Բացել ARLIS-ում

Հոդված 45

Մաքսասակագնային կարգավորման հարցերով Հանձնաժողովի լիազորությունները

1. Հանձնաժողովը`

իրականացնում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի վարումը,

սահմանում է ներմուծման, այդ թվում՝ սեզոնային մաքսատուրքերի դրույքաչափերը,

սահմանում է սակագնային արտոնությունների տրամադրման դեպքերն ու պայմանները,

սահմանում է սակագնային արտոնություններ կիրառելու կարգը,

սահմանում է Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգը կիրառելու պայմաններն ու կարգը, այդ թվում՝ հաստատում է՝

Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող երկրների ցանկը,

Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ առավել թույլ զարգացած երկրների ցանկը,

զարգացող երկրների կամ առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ Միության մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են միասնական սակագնային առանձնաշնորհումներ,

սահմանում է սակագնային քվոտաները, բաշխում է սակագնային քվոտայի չափն անդամ պետությունների միջև, սահմանում է արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև սակագնային քվոտայի չափը բաշխելու մեթոդն ու կարգը, իսկ, անհրաժեշտության դեպքում, բաշխում է սակագնային քվոտայի չափը երրորդ երկրների միջև կամ ընդունում է ակտ, որին համապատասխան անդամ պետությունները սահմանում են արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև սակագնային քվոտայի չափը բաշխելու մեթոդն ու կարգը, իսկ, անհրաժեշտության դեպքում, բաշխում են սակագնային քվոտայի չափը երրորդ երկրների միջև:

3. «Զգայուն» ապրանքների ցանկը, որոնց համար ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունում է Հանձնաժողովի Խորհուրդը, հաստատվում է Բարձրագույն խորհրդի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։