Անցնել բովանդակությանը

Հոդված 29

գործել է մինչև 2021-10-28Բացել ARLIS-ում

Հոդված 29

Ապրանքների ներքին շուկայի գործունեության կարգից բացառությունները

1. Ապրանքների փոխադարձ առևտրում անդամ պետություններն իրավունք ունեն կիրառելու սահմանափակումներ (պայմանով, որ այդ միջոցներն անհիմն խտրականության միջոց կամ առևտրի քողարկված սահմանափակում չլինեն), եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են`

1) մարդու կյանքի և առողջության պահպանման,

2) հասարակական բարոյականության և իրավակարգի պաշտպանության,

3) շրջակա միջավայրի պահպանության,

4) կենդանիների և բույսերի, մշակութային արժեքների պաշտպանության,

5) միջազգային պարտավորությունների կատարման,

6) երկրի պաշտպանության և անդամ պետության անվտանգության ապահովման համար։

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված հիմքերով՝ ներքին շուկայում կարող են ներմուծվել նաև սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ՝ սույն Պայմանագրի XI բաժնով սահմանվող կարգով։

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված հիմքերով՝ առանձին կատեգորիայի ապրանքների շրջանառությունը կարող է սահմանափակվել։

Միության մաքսային տարածքում այդպիսի ապրանքների տեղափոխման կամ շրջանառության կարգը սահմանվում է սույն Պայմանագրի, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին համապատասխան։

Բաժին VII

ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։