Անցնել բովանդակությանը

Հոդված 30

գործել է մինչև 2021-10-28Բացել ARLIS-ում

Հոդված 30

Դեղամիջոցների ընդհանուր շուկայի ձևավորումը

1. Միության շրջանակներում անդամ պետություններն ստեղծում են պատշաճ դեղագործական գործելակերպի չափանիշներին համապատասխանող դեղամիջոցների ընդհանուր շուկա՝ հիմնված հետևյալ սկզբունքների վրա`

1) դեղամիջոցների շրջանառության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության պահանջների ներդաշնակեցում և միասնականացում,

2) Միության տարածքում շրջանառության մեջ գտնվող դեղամիջոցների որակին, արդյունավետությանն ու անվտանգությանն առնչվող պարտադիր պահանջների միասնականության ապահովում,

3) դեղամիջոցների շրջանառության ոլորտում միասնական կանոնների ընդունում,

4) դեղամիջոցների որակի, արդյունավետության ու անվտանգության գնահատման համար հետազոտության և հսկողության միատեսակ կամ համադրելի մեթոդների մշակում ու կիրառում,

5) դեղամիջոցների շրջանառության նկատմամբ հսկողության (վերահսկողության) ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում,

6) դեղամիջոցների շրջանառության ոլորտում անդամ պետությունների համապատասխան լիազորված մարմինների կողմից թույլատրական և հսկողական ու վերահսկողական գործառույթների իրականացում։

2. Միության շրջանակներում դեղամիջոցների ընդհանուր շուկայի գործունեությունն իրականացվում է Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին համապատասխան՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 100-րդ հոդվածի դրույթները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։