Հոդված 13. Համաձայնագրի իրականացումը
Հոդված 13. Համաձայնագրի իրականացումը
1. Սույն Համաձայնագրի իրականացման համար իրավասու մարմիններն են` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունն և Հունաստանի Հանրապետության մաքսային ծառայությունը, որոնք ուղղակիորեն կհաղորդակցվեն, որպեսզի լուծեն սույն Համաձայնագրից ծագող խնդիրները, և որոնք խորհրդակցություններից հետո կհրատարակեն վարչական որոշումներ սույն Համաձայնագրի իրականացման համար և համատեղ ջանքերով կաշխատեն լուծել դրա թարգմանության կամ իրականացման ժամանակ ծագող խնդիրները կամ հարցերը:
2. Պայմանավորվող կողմերը համաձայնեցին հանդիպել առնվազն տարին մեկ անգամ` սույն Համաձայնագրի իրականացումը վերանայելու համար, եթե նրանք փոխադարձաբար գրավոր չեն համաձայնել, որ նման հանդիպումները անհրաժեշտ չեն: