Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Գաղտնիությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Գաղտնիությունը

1. Տեղեկությունները, փաստաթղթերն ու այլ տվյալները, որոնք տրամադրվել են որպես փոխօգնություն, կարող են օգտագործվել դրանք ստացող Պայմանավորվող կողմից բացառապես սույն Համաձայնագրում նշված նպատակների համար և միայն իրավասու մարմինների կողմից` ներառելով դրանց օգտագործումը դատական կամ վարչական վարույթներում: Այդպիսի տեղեկությունները, փաստաթղթերը և այլ տվյալները կարող են օգտագործվել դրանք ստացող Պայմանավորվող կողմից այլ նպատակներով միայն դրանք տրամադրող Պայմանավորվող կողմի համաձայնության դեպքում:

2. Սույն Համաձայնագրի համաձայն մյուս Պայմանավորվող կողմին տրամադրված տեղեկությունները, փաստաթղթերը և այլ տեղեկությունը, դրանք տրամադրող Պայմանավորվող կողմի խնդրանքով, ստացող Պայմանավորվող կողմը կհամարի գաղտնի:

3. Սույն Համաձայնագրի հիման վրա տրամադրված տեղեկությունները, փաստաթղթերը և այլ տեղեկությունը պետք է համապատասխանեն դրանք ստացող երկրում գաղտնիության նույն աստիճանին, որն օգտագործում է այդ երկիրը իր տարածքում ձեռք բերված տեղեկությունների, փաստաթղթերի և այլ տեղեկության նկատմամբ:

4. Սույն Համաձայնագրի հիման վրա անձի վերաբերյալ տվյալների փոխանակման դեպքերում Պայմանավորվող կողմերը կապահովեն այդ տվյալների նույն պաշտպանվածությունը, որը կիրառում է դրանք տրամադրող Պայմանավորվող կողմը` համաձայն այդ Պայմանավորվող կողմի տարածքում գործող օրենսդրության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։