Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օգնություն հարցման դեպքում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օգնություն հարցման դեպքում

1. Հարցման դեպքում Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները տեղեկացնում են միմյանց, թե արդյոևք մի Պայմանավորվող կողմի տարածքից արտահանված բեռներն օրինական կերպով են ներմուծվել մյուս Պայմանավորվող կողմի տարածք: Անհրաժեշտության դեպքում այդ տեղեկությունները պետք է պարունակեն բեռների ձևակերպման ժամանակ օգտագործված մաքսային ընթացակարգերը:

2. Մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության հարցման դեպքում և իր հնարավորությունների շրջանակներում տրամադրում է տեղեկություններ, որոնք վերաբերում են.

ա) փոխադրամիջոցներին, որոնց մասին կան տեղեկություններ, որ դրանք օգտագործվել, օգտագործվում կամ կարող են օգտագործվել` խախտելով մաքսային օրենսդրությունը,

բ) հարցում անող ծառայության կողմից որպես ապօրինի գործողությունների օբյեկտ հայտնի կամ կասկածվող բեռներին,

գ) հարցում անող ծառայության կողմից ապօրինի գործողություններում կասկածվող կամ դրանցում ընդգրկված անձանց,

դ) հարցում անող ծառայության կողմից ապօրինի գործողություններում օգտագործվելու մեջ հայտնի կամ կասկածվող մեթոդներին և ուղիներին,

ե) հարցում անող ծառայության կողմից ապօրինի գործողությունների համար օգտագործվող հայտնի կամ կասկածվող վայրերին:

3. Մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության հարցման դեպքում տրամադրում է ցանկացած առկա տեղեկություն այն գործողությունների մասին, որոնք կարող են առաջանալ հարցում անող ծառայության պետության տարածքում մաքսային իրավախախտումների և այլ ապօրինի գործունեության արդյունքում:

4. Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները հարցման դեպքում տրամադրում են բեռների փոխադրման և առաքման հետ կապված անհրաժեշտ տվյալներ, ինչպիսիք են այդ բեռների վարչական, առաքման, առևտրային փաստաթղթերը կամ դրանց արժեքի, ծագման և նշանակման վայրի մասին այլ տեղեկություններ:

5. Հարցման դեպքում մի կամ մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը, իր իրավասության և հնարավորությունների շրջանակներում, որոշակի ժամանակահատվածում, իրականացնում է հատուկ վերահսկողություն այն բեռների փոխադրումների նկատմամբ, որոնք հայտնի են որպես մաքսային իրավախախտման օբյեկտներ, ներառյալ դրանցում ընդգրկված անձանց և փոխադրամիջոցների փոխադրումները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։