Հոդված 5. Օգնության մասին հարցման ձևը և բովանդակությունը
Հոդված 5. Օգնության մասին հարցման ձևը և բովանդակությունը
1. Սույն Համաձայնագրի համաձայն օգնության վերաբերյալ հարցումները ներկայացվելու են գրավոր: Հարցմանը պետք է կցվեն դրա իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Բացառիկ դեպքերում, իրադրության հրատապության պատճառով, կարող են ընդունվել բանավոր հարցումներ, բայց վերջիններս պետք է հաստատվեն գրավոր:
2. Օգնության մասին հարցումը պետք է ընդգրկի հետևյալ տեղեկությունները.
ա) հարցում ներկայացնող մաքսային ծառայությունը,
բ) հարցման նպատակը և պատճառը,
գ) այն անձանց անունները և հասցեները, որոնք հայտնի են որպես հետաքննության օբյեկտներ,
դ) քննարկվող դեպքի համառոտագիրը և ընդգրկված համապատասխան իրավական տարրերը:
3. Սույն Համաձայնագրի համաձայն փոխանակվող գրագրությունը պետք է իրականացնել Պայմանավորվող կողմերի պաշտոնական լեզվով` կցելով դրանց անգլերեն թարգմանությունը: