Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Հարցումների իրականացումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Հարցումների իրականացումը

1. Մաքսային ծառայությունը, որին հասցեագրված է հարցումը, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի հարցմանը պատասխանելու համար: Տրամադրված տեղեկությունները կարող են փոխանցվել էլեկտրոնային միջոցներով: Հաղորդակցությունը պետք է պարունակի այդ տեղեկությունների թարգմանության և օգտագործման համար անհրաժեշտ բացատրություններ:

2. Սույն հոդվածի համաձայն օգնության համար ներկայացված հարցումները պետք է կատարվեն հարցվող ծառայության ներքին օրենսդրությանը համապատասխան: Եթե հարցման կատարումը հնարավոր չէ, ապա այդ մասին հարցվող ծառայությունը տեղեկացնում է հարցում անող ծառայությանը:

3. Մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության կողմից ներկայացված հարցումից հետո կարող է իրականացնել բոլոր անհրաժեշտ մաքսային հետաքննությունները, ներառյալ մաքսային իրավախախտման կատարման մեջ կասկածվող անձանց քննումը:

4. Մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության հարցումից հետո կարող է սկսել դրա կատարումը, ստուգումը և հետաքննությունը` սույն Համաձայնագրի գործողության շրջանակներում ընդգրկված դեպքերին առնչվող այն փաստերը հայտնաբերելու նպատակով, որոնց համար իրավասու է հարցվող ծառայությունը:

5. Հարցվող ծառայության համաձայնությամբ հարցում անող ծառայության պաշտոնյաները կարող են խորհրդակցել հարցվող ծառայության տարածքում պաշտոնատար անձանց հետ մաքսային հետաքննությունների կամ մաքսային իրավախախտումների մասին այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում հարցում անող ծառայության համար, և կարող են ստուգել համապատասխան տվյալները:

6. Այն դեպքերում, երբ հարցում անող ծառայությունը ներկայացնում է օգնության մասին խնդրանք, որն ինքը անկարող է կատարել, ապա դրա կատարման հարցի որոշումը կգտնվի հարցվող մաքսային ծառայության հայեցողության տակ` տեղեկացնելով հարցում անող ծառայությանը այդ փաստի մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։