Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Փորձագետներ և վկաներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Փորձագետներ և վկաներ

1. Մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը կարող է թույլ տալ իր պաշտոնյաներին, մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության խնդրանքով, որպես փորձագետներ կամ վկաներ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ներկայանալ դատական կամ վարչական վարույթներում, սույն Համաձայնագրում ընդգրկված հարցերի առնչությամբ, և ներկայացնել վերոհիշյալ վարույթների համար անհրաժեշտ կազմված գործեր, փաստաթղթեր կամ դրանց հաստատված պատճեններ: Վերոհիշյալ խնդրանքում պետք է հատկապես նշվի, թե որ վարչական կամ դատական մարմնին պետք է ներկայանա պաշտոնյան, ինչ հարցերով և որ պաշտոնով կամ որակավորմամբ նա պետք է հարցաքննվի:

2. Հարցում անող ծառայությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր տարածքում պաշտոնյաների գտնվելու ժամանակահատվածում նրանց անձնական անվտանգության և ցուցմունքների գաղտնիության լիովին ապահովման համար` համաձայն սույն հոդվածի 1-ին կետի: Այդ պաշտոնյաների ճանապարհածախսն և օրապահիկը կհատուցի հարցում անող ծառայությունը:

3. Որպես փորձագետներ և վկաներ մաքսային պաշտոնյաների հանդես գալու խնդրանքը կկատարվի համաձայն Պայմանավորվող կողմերի օրենսդրության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։