Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Անմիջական օգնություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Անմիջական օգնություն

1. Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները առանց նախնական հարցման միմյանց փոխադարձ օգնություն կցուցաբերեն, եթե համարեն, որ դա անհրաժեշտ է մաքսային օրենսդրության ճշգրիտ կիրառման համար, և երբ ստանան տեղեկություններ, որոնք վերաբերում են.

ա) ապօրինի գործողություններին,

բ) նոր միջոցներին կամ մեթոդներին, որոնք օգտագործվում են այդպիսի գործողություններ իրականացնելու ընթացքում,

գ) այն բեռներին, որոնք հայտնի են որպես մաքսային իրավախախտումների օբյեկտներ,

դ) անձանց, որոնց մասին կան հիմնավոր փաստեր մաքսային իրավախախտումներում ընդգրկված լինելու մասին,

ե) այն փոխադրամիջոցներին, որոնց մասին հայտնի է կամ կասկածվում է, որ դրանք օգտագործվել են մաքսային իրավախախտումներում:

2. Պայմանավորվող կողմերը վերոհիշյալ անմիջական օգնությունը կցուցաբերեն հատկապես այն դեպքերում, որոնք կարող են զգալի վնաս հասցնել մյուս Պայմանավորվող կողմի տնտեսությանը, հանրային առողջությանը, հասարակական անվտանգությանը կամ կենսական այլ շահերին, ինչպիսիք են զենքերի, պայթուցիկ նյութերի և զինամթերքի, միջուկային նյութերի, թմրանյութերի և հոգեներգործող նյութերի, հնագիտական գանձերի, արվեստի գործերի կամ այլ մշակութային արժեքների ապօրինի փոխադրումները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։