Հոդված 9. Կազմված գործեր և փաստաթղթեր
Հոդված 9. Կազմված գործեր և փաստաթղթեր
1. Կազմված գործերի, փաստաթղթերի և այլ տվյալների բնօրինակները կպահանջվեն միայն այն դեպքում, եթե դրանց հաստատված պատճենները բավարար չեն: Հատուկ հարցման դեպքում այդպիսի կազմված գործերի, փաստաթղթերի և այլ տվյալների պատճենները կհաստատվեն:
2. ՈՒղարկված կազմված գործերի, փաստաթղթերի և այլ տվյալների բնօրինակները կվերադարձվեն հնարավորինս կարճ ժամկետում:
3. Կազմված գործերում և փաստաթղթերում նշված հարցվող ծառայության կամ երրորդ կողմերի իրավունքները մնում են անփոփոխ: