Հոդված 1
Հոդված 1
Մի Կողմի պետության քաղաքացիները մուտք են գործում, դուրս են գալիս, տարանցմամբ անցնում են և ժամանակավորապես գտնվում են մյուս Կողմի պետության տարածքում սույն Համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող` սույն Համաձայնագրին կից Հավելվածի 1-ին և 3-րդ կետերում նշված այն փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք ճանաչվում են երկու Կողմերի կողմից վավերական սույն Համաձայնագրի դրույթներով նախատեսված պայմաններով արտասահման այցելությունների համար: