Գլուխ 2 · ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏԸ, ՌԵԳԻՍՏՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱԶՄԸ
Հոդված 10. Իրավական կարգավիճակի և ազգության վերաբերյալ տվյալները
Հոդված 10. Իրավական կարգավիճակի և ազգության վերաբերյալ տվյալները
1. Բնակչության պետական ռեգիստր մուտքագրվում են բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտի իրավական կարգավիճակի, այդ թվում՝ քաղաքացիության, իսկ մի քանի քաղաքացիություն ունենալու դեպքում՝ բոլոր քաղաքացիությունները, ազգության վերաբերյալ տվյալները՝ առկայության դեպքում, ինչպես նաև կացության վերաբերյալ տվյալները: