Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՏՎՅԱԼՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 17. Խնամակալության և հոգաբարձության մարմինները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Խնամակալության և հոգաբարձության մարմինները

1. Խնամակալության և հոգաբարձության մարմինն անձի նկատմամբ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան տվյալը մուտքագրում է բնակչության պետական ռեգիստր:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինը բնակչության պետական ռեգիստր մուտքագրում է հետևյալ տվյալները.

1) այն անձի հանրային ծառայությունների համարանիշը, որի նկատմամբ սահմանվում է խնամակալություն կամ հոգաբարձություն.

2) խնամակալի կամ հոգաբարձուի հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում՝ անունը, ազգանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

3) խնամակալության կամ հոգաբարձության սահմանման տարին, ամիսը, ամսաթիվը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից բնակչության պետական ռեգիստրում գրանցելու կարգը և պահանջները սահմանվում են տվյալների շտեմարանի կանոնակարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։