Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Կողմերը պետք է հետևեն աշխատանքային պարտականությունները կատարելու հետ կապված կամ առողջությունը քայքայող այլ վնասվածքների հետևանքով աշխատողին հասցված վնասի (կորստի) հատուցման հետևյալ կարգին, որոնց մասին նշված է 3-րդ հոդվածի 1-ին կետում.

ա) աշխատանքային խեղման կամ առողջությանը հասցված այլ վնասվածքի, ինչպես նաև տուժողի մահվան հետևանքով վնասի (կորստի) հատուցումը կատարում է այն Կողմը, որի օրենսդրությունը տարածվում է աշխատողի վրա խեղում ստանալու պահին,

բ) մասնագիտական հիվանդության կամ դրան հետևող մահվան վնասի (կորստի) հատուցումը կատարում է այն Կողմը, որի օրենսդրությունը տարածվում էր աշխատողի վրա նրա աշխատանքային գործունեության ընթացքում, որը մասնագիտական հիվանդության պատճառ էր դարձել, եթե անգամ նշված հիվանդությունն առաջին անգամ բացահայտվել է մյուս Կողմի տարածքում, այն դեպքերում, երբ մասնագիտական հիվանդություններ ստացած աշխատողը երկու պետություններում էլ աշխատում էր այնպիսի պայմաններում և գործունեության բնագավառներում, որոնք կարող էին մասնագիտական հիվանդություններ առաջացնել, վնասի (կորստի) հատուցումն իրականացնում է այն Կողմը, որի տարածքում վերջին անգամ կատարվել է նշված աշխատանքը,

գ) հիվանդության սրման դեպքում մասնագիտական հիվանդության հետևանքով վնասի (կորստի) փոխհատուցումը Կողմերից մեկի կողմից` վերանայվում է այդ Կողմի օրենսդրությանը համապատասխան:

Սակայն այս դրույթը չի կիրառվում, եթե հիվանդության սրումը կապված է մյուս Կողմի ձեռնարկություններում (հիմնարկություններում, կազմակերպություններում) աշխատանքային գործունեության հետ, ինչը կարող էր առաջացնել մասնագիտական հիվանդություն, և որի ընթացքում աշխատողի նկատմամբ կիրառվել էր մյուս Կողմի օրենսդրությունը:

Գործատուի մեղքով աշխատանքային խեղման կամ առողջությանը հասցված այլ վնասի հետևանքով աշխատունակության կորստի կամ աշխատողի մահվան դեպքում գործատուն վճարում է ճանապարհածախսը, իսկ հարկ եղած դեպքում` ուղեկցողի` ուղեկցելու և վերադառնալու ծախսերը:

Աշխատանքի տեղավորման Կողմի տարածքից մյուս Կողմի տարածք տուժողի վերջնական մեկնման դեպքում գործատուն պարտավոր է նրան փոխանցել առողջությանը հասցված վնասը (կորուստը) փոխհատուցող միջոցներ աշխատանքի տեղավորման Կողմի օրենսդրությամբ նախատեսված չափերով:

Գործատուն փոխհատուցում է տուժողի բուժման և վերականգնման փաստացի ծախսերը` բուժում և վերականգնում անցկացնող Կողմի սոցիալական ապահովության և առողջապահության պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից ներկայացված ակտերի (հաշիվների) համաձայն:

Եթե լուծարված ձեռնարկության իրավունքները և պարտականությունները չեն փոխանցվում իրավահաջորդին, նա պարտավոր է կապիտալավորել և այս վճարումները ֆինանսավորող մյուս Կողմի մարմիններ մուծել վնասի (կորստի) հատուցման համար նախատեսված գումարները:

Սույն հոդվածի գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, որոնք առաջացել են մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։