Հոդված 8
Հոդված 8
1. Աշխատողների և նրանց ընտանիքների անդամների մեկնումը աշխատանքի տեղավորման Կողմի տարածք, այնտեղ մնալը և այնտեղից մեկնելը կարգավորվում են այդ Կողմի օրենսդրությամբ և համապատասխան միջազգային համաձայնագրերով:
Աշխատողների և նրանց ընտանիքների անդամների մեկնումը աշխատանքի տեղավորման Կողմի տարածք թույլատրվում է միայն այդ Կողմի իրավասու մարմնի պահանջներին համապատասխանող բժշկական տեղեկանքի առկայության դեպքում:
2. Աշխատողների և նրանց ընտանիքների անդամների անձնական իրերի, անհրաժեշտ աշխատանքային գործիքների, սարքավորումների ներմուծումը աշխատանքի տեղավորման Կողմի տարածք, իսկ վերադառնալու դեպքում` մեկնման Կողմի տարածք, ինչպես նաև աշխատանքի տեղավորման Կողմի տարածքում աշխատանքային եկամուտների հաշվին ձեռք բերված ապրանքների արտահանումը իրականացվում է Կողմերի մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով: