Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է այն անձանց (այսուհետ` աշխատողներ) և նրանց ընտանիքների անդամների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության կամ Ուկրաինայի քաղաքացի են կամ մշտական բնակության վայր ունեն Կողմերից որևէ մեկի տարածքում (այսուհետև` մեկնման Կողմ) և իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնում են սեփականության բոլոր ձևերի ձեռնարկություններում, հիմնարկություններում, կազմակերպություններում (այսուհետ` գործատուներ), մյուս Կողմի տարածքում (այսուհետ` աշխատանքի տեղավորման Կողմ)` նրա օրենսդրությանը համապատասխան: