Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

1. Սույն Համաձայնագիրը ենթակա է հաստատման Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան, ինչը հաստատվում է հայտագրերի փոխանակման միջոցով և ուժի մեջ է մտնում վերջին ծանուցումը ստանալու օրվանից:

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով:

Համաձայնագիրը ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր հաջորդ տարվա համար, եթե Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ Կողմերից ոչ մեկը գրավոր ծանուցման միջոցով մյուս Կողմին տեղյակ չպահի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում դրա դրույթներն ուժի մեջ են մնում գործատուների հետ աշխատողների կնքած աշխատանքային պայմանագրերի (կոնտրակտների) նկատմամբ մինչև պայմանագրերի ժամկետների ավարտը:

3. Սույն Համաձայնագրի դրույթները կարող են փոփոխվել և լրացվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, որը ձևակերպվում է այդ Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող համապատասխան արձանագրություններով:

Կատարված է Կիև քաղաքում 1995 թվականի հունիսի 17-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տեքստերի մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1997 թվականի մարտի 12-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։