Հոդված 7
Հոդված 7
Կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է (առանց օրինականացման) վկայագրերը, կրթության մասին վկայականները, որակավորում, կարգ և կոչում շնորհելու մասին համապատասխան փաստաթղթերը և աշխատանքային գործունեություն իրականացնելու համար այլ անհրաժեշտ փաստաթղթերը և մեկնման Կողմի տարածքում սահմանված կարգով վավերացված նրանց թարգմանությունները աշխատանքի տեղավորման Կողմի պետական լեզվով կամ ռուսերենով:
Աշխատանքային պայմանագրի (կոնտրակտի) ավարտից հետո գործատուի կողմից աշխատողի աշխատանքային գրքույկում արվում է համապատասխան գրառում, և տրվում է աշխատավարձի մասին տեղեկանք աշխատած ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար: