Հոդված 2
Հոդված 2
Սույն Համաձայնագիրն իրականացնող Կողմերին ներկայացնելու համար լիազորված մարմիններ (այսուհետ` լիազորված մարմիններ) են հանդես գալիս`
հայկական Կողմից` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը,
ուկրաինական Կողմից` Ուկրաինայի աշխատանքի նախարարությունը:
Լիազորված մարմիններն իրավունք ունեն ներգրավել Կողմերի իրավասու մարմիններին սույն Համաձայնագրից բխող հարցերի լուծման համար:
Սույն Համաձայնագրի կատարման հետ կապված բոլոր հարցերը Կողմերի լիազորված մարմինների միջև լուծվում են փոխադարձ խորհրդակցությունների միջոցով: Այդ նպատակով նրանք կարող են ստեղծել երկկողմ աշխատանքային խմբեր: