Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Աշխատանք ստանալու համար աշխատողներին անհրաժեշտ է աշխատանքի տեղավորման Կողմի աշխատանքի տեղավորման համապատասխան մարմնի կողմից աշխատանքի տեղավորվելու թույլտվություն` տրված այդ Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով:

2. Աշխատանքի տեղավորման թույլտվությունը տրվում է որոշակի գործատուի մոտ աշխատանքներ կատարելու ժամկետի համար:

3. 1-ին կետում նշված թույլտվությունը կտրվի պայմանով, որ աշխատողը չզբաղվի որևէ այլ վճարովի գործունեությամբ, բացի նրանից, որի համար նրան տրվել է թույլտվությունը:

Եթե հաստատվի, որ աշխատողը զբաղված է այլ վճարովի գործունեությամբ կամ ինքնակամորեն փոխել է գործատուին, ապա թույլտվությունը չեղյալ կհամարվի:

4. Աշխատանքային պայմանագիրը (կոնտրակտը) ստորագրելիս աշխատողը պարտավորություն է ստանձնում, որ ինքը աշխատանքի տեղավորման Կողմի տարածքում սահմանված ժամանակից, որի համար նա թույլտվություն է ստացել, ավելի երկար չի մնա:

5. Աշխատողների հետ աշխատանքային հարաբերությունները շարունակելու համար գործատուին անհրաժեշտ է սահմանված կարգով լուծել աշխատանքի թույլտվության երկարաձգման հարցը նրա գործողության ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։