Հոդված 9
Հոդված 9
1. Աշխատողի աշխատանքային գործունեությունը, որի մասին խոսվում է 3-րդ հոդվածի 1-ին կետում, ձևակերպվում է աշխատանքի տեղավորման Կողմի պետական լեզվով և ռուսերենով` գործատուի հետ այդ Կողմի աշխատանքային օրենսդրությանը համապատասխան կնքված աշխատանքային պայմանագրով (կոնտրակտով), որը տրվում է աշխատողին մինչև աշխատանքի մեկնելը:
Աշխատանքային պայմանագրում (կոնտրակտում) պետք է պարունակվեն գործատուի և աշխատողի հիմնական ռեկվիզիտները, աշխատողին ներկայացվող մասնագիտական պահանջները, տեղեկություններ աշխատանքի բնույթի, աշխատանքի պայմանների և դրա վճարման, դրանից կատարվող պահումների, աշխատաժամանակի և հանգստի տևողության, բնակվելու պայմանների և դրա համար վճարելու, ինչպես նաև աշխատանքային պայմանագրի (կոնտրակտի) գործողության ժամկետի, նրա լուծման պայմանների, ճանապարհային ծախսերը ծածկելու կարգի մասին:
Եթե աշխատանքային պայմանագիրը (կոնտրակտը) լուծվել է ձեռնարկության (հիմնարկության, կազմակերպության) լուծարման, վերակազմավորման կամ վերապրոֆիլավորման, աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման կապակցությամբ, աշխատանքի տեղավորման Կողմի օրենսդրության համաձայն, աշխատողի վրա տարածվում են նշված հիմքերով ազատված աշխատողների համար նախատեսված արտոնությունները և փոխհատուցումները:
Այդ դեպքում աշխատողը ենթակա է վերադարձման մեկնման Կողմի տարածք գործատուի միջոցների հաշվին:
Աշխատողին մշտական բնակության վայրում տրվում է ընդհանուր հիմունքներով աշխատանքի տեղավորման իրավունք: Գործազրկության նպաստը նշանակվում է և վճարվում մեկնման Կողմի օրենսդրությամբ և նրա հաշվին:
2. Աշխատողներն օգտվում են իրավունքներից և կատարում պարտականություններ, որոնք սահմանված են աշխատանքի տեղավորման Կողմի աշխատանքային օրենսդրությամբ: