Գլուխ 3 · ՌԱՀ-ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ
Հոդված 10. ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագիրը
Հոդված 10. ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագիրը
1. ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագիրն ընդգրկում է`
1) ՌԱՀ-ի զարգացման ուղղությունները՝ ըստ գործունեության ձևերի.
2) ռազմարդյունաբերական արտադրանքի որակի ցուցանիշների համադրումը ստանդարտներին.
3) ՌԱՀ-ի զարգացման միջոցառումները.
4) ՌԱՀ-ի արտադրանքի մրցունակության բարձրացման միջոցառումները.
5) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին պետական աջակցման ենթակառույցների զարգացման միջոցառումները.
6) ռազմարդյունաբերության ոլորտում կադրերի պատրաստման միջոցառումները.
7) ՌԱՀ-ի պետական կառավարման և ինքնակարգավորման կատարելագործման միջոցառումները: