Գլուխ 5 · ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ
Հոդված 13. Ռազմական կարիքների համար պետական պատվերի հաստատումը
Հոդված 13. Ռազմական կարիքների համար պետական պատվերի հաստատումը
1. Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում հաստատում է ռազմական կարիքների համար պետական պատվերը՝ ըստ կատարման ժամանակացույցի և միջոցառումների:
2. Պետական պատվիրատուների ցանկը՝ ըստ պատվերների, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ռազմական կարիքների համար պետական պատվերի հաստատման ընթացքում:
3. Ռազմական կարիքների համար պետական պատվերը կարող է փոփոխվել ռազմական պետական պատվերի հիմնական ցուցանիշների սահմաններում՝ պայմանավորված ռազմական պետական պատվերի կատարման իրական ընթացքով և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությամբ: