Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-07-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ

Հոդված 12. Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորումը

գործել է մինչև 2020-07-29Բացել ARLIS-ում

Հոդված 12. Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորումը

1. Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման հիմք են հանդիսանում`

1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զարգացման ծրագրերը.

2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը (պետական սպառազինման ծրագիր).

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության նպատակային պետական ծրագրերը.

4) Հայաստանի Հանրապետության հանրապետական զորահավաքային ծրագրերը.

5) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերը և պլանները.

6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության վերաբերյալ Կառավարության, վարչապետի և Անվտանգության խորհրդի որոշումները:

2. Ռազմական կարիքների համար պետական պատվերը ձևավորվում է՝ ըստ ռազմական կարիքների համար պետական պատվերի հիմնական ցուցանիշների: Ռազմական կարիքների համար պետական պատվերի հիմնական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունները մշակվում են`

1) պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կազմելիս.

2) պետական պատվիրատուների առաջարկությամբ հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագիծը կազմելիս:

3. Ռազմական կարիքների համար պետական պատվերում կարող են ընդգրկվել`

1) սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի և թիկունքային գույքի մշակման, ստեղծման, արդիականացման, նորոգման (վերականգնման), արդիականացմամբ նորոգման, սպասարկման և այլ աշխատանքներ.

2) կազմակերպությունների արտադրատեխնոլոգիական, կոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների բազայի զարգացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տնտեսության զորահավաքային նախապատրաստության աշխատանքները.

3) սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի և թիկունքային գույքի, ինչպես նաև հումքի, նյութերի, համալրող պատրաստվածքների մատակարարումը.

4) շահագործումից հանված սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների և ունեցվածքի օգտահանումը.

5) շահագործումից հանված սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների և ունեցվածքի օգտահանման համար տեխնիկական վերազինման աշխատանքները.

6) Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում ապրանքների մատակարարման աշխատանքները.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան՝ ՌԱՀ-ում օգտագործվող նյութական արժեքների, պետական պահոցում կուտակման համար ապրանքների մատակարարումը.

8) Հայաստանի Հանրապետության անվտանգության նպատակով այլ ապրանքների մատակարարումները` սույն հոդվածի առաջին մասին համապատասխան:

(12-րդ հոդվածը փոփ. 20.12.17 ՀՕ-2-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-307-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։