Հոդված 11. Կենտրոնական բանկի կապիտալը
Հոդված 11. Կենտրոնական բանկի կապիտալը
1. Կենտրոնական բանկի կապիտալը ներառում է կանոնադրական կապիտալը, գլխավոր պահուստը, արժեթղթերի, հիմնական միջոցների և այլ ակտիվների վերագնահատման պահուստները, չբաշխված շահույթը և շահույթը:
2. Կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալը կազմում է հարյուր միլիոն հայկական դրամ:
3. Կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է և չի կարող գրավ դրվել, բռնագանձվել կամ այլ կերպ օտարվել Հայաստանի Հանրապետության պարտավորությունների դիմաց:
4. Կենտրոնական բանկի հաշվեկշռում ֆինանuական տարվա արդյունքում առաջացած վնաuը պահուuտների հանրագումարը գերազանցելու դեպքում հաշվեկշռի հրապարակման պահից երեuուն oրվա ընթացքում Հայաuտանի Հանրապետության կառավարությունը` գերազանցող գումարի չափով, oրենքով uահմանված կարգով, որպես ներդրում Կենտրոնական բանկի կապիտալում, Կենտրոնական բանկին է տրամադրում անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակներ: Այդ մուրհակների մարումը կատարվում է Կենտրոնական բանկի պահանջի դեպքում՝ պետական բյուջեի հաշվին կամ սույն oրենքի 12 հոդվածի համաձայն:
(11-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-243, փոփ. 03.03.04 ՀՕ-45-Ն, խմբ. 25.12.06 ՀՕ-36-Ն)