Հոդված 25. Վերստուգիչ խումբը և գլխավոր վերստուգիչը
Հոդված 25. Վերստուգիչ խումբը և գլխավոր վերստուգիչը
1. Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը Կենտրոնական բանկի հատուկ կառուցվածքային ստորաբաժանումն է: Վերստուգիչ խմբի աշխատանքը ղեկավարում է գլխավոր վերստուգիչը: Գլխավոր վերստուգիչին և վերստուգիչ խմբի անդամներին Կենտրոնական բանկի նախագահի առաջարկով նշանակում և ազատում է աշխատանքից Կենտրոնական բանկի խորհուրդը:
2. Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը`
ա) վերահսկողություն է իրականացնում Կենտրոնական բանկի ստորաբաժանումների գործունեության նկատմամբ.
բ) վերստուգում է Կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի կատարումը, հաշվապահական հաշվառումը ու հաշիվները.
գ) վերստուգում է Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունը, այլ նման փաստաթղթերը և վավերացնում է դրանք:
3. Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը հաշվետու է Կենտրոնական բանկի խորհրդին: Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը պարտավոր է բացահայտված խախտման կամ թերացման յուրաքանչյուր փաստի մասին տեղեկացնել Կենտրոնական բանկի նախագահին և խորհրդին:
(25-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-243)
(25-րդ հոդվածը 13.12.17 ՀՕ-313-Ն օրենքի 23-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:)