Հոդված 16. Արտաքին աուդիտը
Հոդված 16. Արտաքին աուդիտը
Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունը յուրաքանչյուր տարի վերստուգվում է միջազգային ճանաչում ունեցող անկախ աուդիտորական կազմակերպությունների կողմից: Արտաքին աուդիտորական կազմակերպությունը կամ կազմակերպությունները մինչև երեք տարի ժամկետով ընտրվում են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից:
(պարբերությունն ուժը կորցրել է ՀՕ-114-Ն)
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատն իրականացնում է վերահսկողություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և պետական պարտքի սպասարկման մասով Կենտրոնական բանկի գործունեության նկատմամբ:
(16-րդ հոդվածը փոփ. 03.03.04 ՀՕ-45-Ն, լրաց. 25.12.06 ՀՕ-7-Ն, փոփ. 30.04.09 ՀՕ-114-Ն)
(16-րդ հոդվածը 13.12.17 ՀՕ-313-Ն օրենքի 14-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:)