Հոդված 23. Կենտրոնական բանկի խորհրդի անդամների եկամուտների և շահերի մասին հայտարարությունը
Հոդված 23. Կենտրոնական բանկի խորհրդի անդամների եկամուտների և շահերի մասին հայտարարությունը
1. Կենտրոնական բանկի նախագահը, նախագահի տեղակալները և խորհրդի մյուս անդամները առաջադրվելիս և նշանակվելիս, իսկ նշանակումից հետո յուրաքանչյուր տարին մեկ պարտավոր են հրապարակել տեղեկատվություն իրենց եկամտի աղբյուրների, ինչպես նաև իրենց և իրենց հետ ընդհանուր տնտեսություն վարող անձանց բոլոր էական ֆինանսական շահերի մասին:
2. Կենտրոնական բանկի խորհրդում սույն հոդվածով նախատեսված շահերի հետ առնչվող որևէ հարցի քննարկման դեպքում խորհրդի շահագրգռված անդամը քննարկումն սկսելուց առաջ պարտավոր է հայտարարել իր շահագրգռվածության մասին և չմասնակցել քննարկմանն ու տվյալ հարցի վերաբերյալ քվեարկությանը:
(23-րդ հոդվածը փոփ. 12.11.15 ՀՕ-133-Ն)
(23-րդ հոդվածը 13.12.17 ՀՕ-313-Ն օրենքի 21-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:)