Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-30-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 17. Տարեկան և եռամսյակային հաշվետվությունները

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 17. Տարեկան և եռամսյակային հաշվետվությունները

1. Կենտրոնական բանկը մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը հրապարակում է նախորդ ֆինանսական տարվա տարեկան հաշվետվությունը, որը ներառում է՝

ա) աուդիտորական կազմակերպության հաստատած ֆինանսական հաշվետվությունը.

բ) Կենտրոնական բանկի կառավարման վերաբերյալ դրույթները:

Կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատը տալիս է եզրակացություն:

1.1. Կենտրոնական բանկը մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը կազմում և Ազգային ժողով է ուղարկում սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաշվետվությունը:

2. Կենտրոնական բանկը պարբերաբար, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ հրապարակում է, ինչպես նաև Ազգային ժողովին, կառավարությանը և շահագրգիռ պետական այլ մարմիններին է ուղարկում Հայաստանի Հանրապետության ֆինանսական կայունության վերաբերյալ հաշվետվություն, որի մեջ ներառվում է բանկային, վարկային, ապահովագրական և արժեթղթերի շուկաների վերլուծությունը, ինչպես նաև տեղեկատվություն այդ շուկաների կարգավորման և վերահսկողության ուղղությամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ:

Կենտրոնական բանկը պարբերաբար, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ հրապարակում է Կենտրոնական բանկի նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվեկշիռը:

3. Կենտրոնական բանկը, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, նախորդող տասներկուամսյա ժամանակաշրջանի համար դրան հաջորդող երկու ամսվա ընթացքում հրապարակում է Կենտրոնական բանկի խորհրդի հաստատած դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը:

4. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, Ազգային ժողով է ուղարկում և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետում Ազգային ժողովի նիստում ներկայացնում է նախորդ տարվա դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը:

5. Սույն հոդվածով սահմանված հաշվետվություններում կարող են ներառվել նաև Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ դրույթներ կամ տեղեկատվություն:

(17-րդ հոդվածը խմբ. 18.03.98 ՀՕ-209, 25.12.06 ՀՕ-36-Ն, լրաց. 11.10.07 ՀՕ-200-Ն, լրաց., խմբ. 30.04.09 ՀՕ-114-Ն)

(17-րդ հոդվածը 13.12.17 ՀՕ-313-Ն օրենքի 15-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։