Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը

1. Հայաստանի Հանրապետության ազգային բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է: Կենտրոնական բանկը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

1.1. Կենտրոնական բանկում պետական գաղտնիքի հետ կապված հարաբերությունները կանոնակարգվում են «Պետական գաղտնիքի մասին» օրենքով:

2. Կենտրոնական բանկը միասնական կենտրոնացված համակարգ է, որը ներառում է բանկի գլխավոր գրասենյակը և տարածքային ստորաբաժանումները: Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:

3. Կենտրոնական բանկի տարածքային ստորաբաժանումները նրա մասնաճյուղերն ու ներկայացուցչություններն են: Կենտրոնական բանկը և նրա տարածքային ստորաբաժանումներն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանով և իրենց անվանումով կնիք:

4. Կենտրոնական բանկն իր նպատակներն իրագործելու նպատակով կարող է իր անունից`

- կնքել պայմանագրեր, ձեռք բերել իրավունքներ, ստանձնել պարտավորություններ, այդ թվում` վերցնել վարկեր.

- հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող.

- սույն օրենքով նախատեսված դեպքերում ձեռք բերել, տիրապետել, օգտագործել և օտարել գույք, գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ:

5. Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված նպատակներն ու գործառույթներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից:

6. Կենտրոնական բանկը և կառավարությունը միմյանց պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում, եթե այդպիսիք չեն ստանձնել:

(1-ին հոդվածը խմբ. 08.12.05 ՀՕ-245-Ն, լրաց., փոփ. 13.12.17 ՀՕ-313-Ն, լրաց. 01.03.23 ՀՕ-63-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։