Հոդված 17. Կենտրոնական բանկի հաշվետվությունները և գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
Հոդված 17. Կենտրոնական բանկի հաշվետվությունները և գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
(վերնագիրը խմբ. 13.12.17 ՀՕ-313-Ն)
1. Կենտրոնական բանկը մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը հրապարակում է նախորդ ֆինանսական տարվա տարեկան հաշվետվությունը, որը ներառում է՝
ա) ֆինանսական հաշվետվությունները և աուդիտորական եզրակացությունը.
բ) Կենտրոնական բանկի կառավարման վերաբերյալ դրույթները:
1.1. (մասն ուժը կորցրել է 13.12.17 ՀՕ-313-Ն)
2. Կենտրոնական բանկը պարբերաբար, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ հրապարակում է, ինչպես նաև Ազգային ժողովին, կառավարությանը և շահագրգիռ պետական այլ մարմիններին է ուղարկում Հայաստանի Հանրապետության ֆինանսական կայունության վերաբերյալ փաստաթուղթ, որի մեջ ներառվում է բանկային, վարկային, ապահովագրական, կրիպտոակտիվների և արժեթղթերի շուկաների վերլուծությունը, ինչպես նաև տեղեկատվություն այդ շուկաների կարգավորման և վերահսկողության ուղղությամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ:
Կենտրոնական բանկը պարբերաբար, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ հրապարակում է Կենտրոնական բանկի նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվեկշիռը:
3. Կենտրոնական բանկը, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, նախորդող տասներկուամսյա ժամանակաշրջանի համար դրան հաջորդող երկու ամսվա ընթացքում հրապարակում է Կենտրոնական բանկի խորհրդի հաստատած դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը:
4. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, Ազգային ժողով է ուղարկում և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով ու ժամկետում Ազգային ժողովի նիստում ներկայացնում է Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, որը բաղկացած է`
ա) ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագրի հաղորդումից.
բ) նախորդ տարվա դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաղորդումից:
5. Սույն հոդվածով սահմանված հաշվետվություններում, հաղորդումներում և փաստաթղթերում կարող են ներառվել նաև Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ դրույթներ կամ տեղեկատվություն:
(17-րդ հոդվածը խմբ. 18.03.98 ՀՕ-209, 25.12.06 ՀՕ-36-Ն, լրաց. 11.10.07 ՀՕ-200-Ն, լրաց., խմբ. 30.04.09 ՀՕ-114-Ն, խմբ., փոփ., լրաց. 13.12.17 ՀՕ-313-Ն, լրաց. 29.05.25 ՀՕ-172-Ն)