Գլուխ 5 · ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 16. Գործարար հարաբերություններում հաճախորդի անընդհատ ուսումնասիրությունը
Հոդված 16. Գործարար հարաբերություններում հաճախորդի անընդհատ ուսումնասիրությունը
1. Հաշվետվություն տրամադրող անձինք պետք է գործարար հարաբերության ամբողջ ընթացքում իրականացնեն հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն: Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության ընթացքում հաշվետվություն տրամադրող անձինք իրականացնում են հաճախորդի հետ գործարքների մոնիթորինգ, որպեսզի հավաստիանան հաճախորդի, նրա գործարար բնութագրի և ռիսկայնության վերաբերյալ առկա տեղեկատվության, իսկ անհրաժեշտության դեպքում՝ եկամուտների աղբյուրի իսկության հարցում:
2. Հաշվետվություն տրամադրող անձինք պետք է իրենց սահմանած հաճախականությամբ թարմացնեն գործարար հարաբերությունում հաճախորդի նույնականացման արդյունքում ստացված տվյալները: