Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-09-ից մինչև 2012-04-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 27. Պատասխանատվությունը սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտման համար

գործել է մինչև 2012-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 27. Պատասխանատվությունը սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտման համար

1. Հաշվետվություն տրամադրող անձը կամ նրա աշխատակիցները (ղեկավարները) չեն կարող ենթարկվել քրեական, վարչական, քաղաքացիական կամ այլ պատասխանատվության սույն օրենքով նախատեսված իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար:

2. Ֆինանսական հաստատությունների կողմից սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտումն առաջացնում է իրենց գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ՝ այդ օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Իրավաբանական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտումն առաջացնում է հետևյալ պատասխանատվության միջոցների կիրառումը՝

1) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հաշվետվությունները չտրամադրելը կամ ժամկետանց տրամադրելը, ինչպես նաև «ա»-«գ» ենթակետերով սահմանված հաշվետվությունների մեջ տվյալները սխալ (այդ թվում՝ կեղծ կամ ոչ արժանահավատ) կամ թերի լրացնելը, հաստատված հաշվետվական ձևը կառուցվածքային փոփոխությունների ենթարկելն առաջացնում են նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով.

2) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հաշվետվությունները չտրամադրելը կամ ժամկետանց տրամադրելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.

3) սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունը խախտելն առաջացնում է նախազգուշացման հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով.

4) սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով.

5) սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով.

6) սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով.

7) սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով.

8) սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.

9) սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.

10) սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով.

11) սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով.

12) սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի չափով.

13) սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

4. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտումն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվություն:

5. Վերահսկող մարմնի կողմից լիցենզավորվող (նշանակվող) ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցները կիրառվում են համապատասխան լիցենզավորող (նշանակող) մարմնի կողմից՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով՝ այնքանով, որքանով դա չի հակասում սույն օրենքի պահանջներին:

6. Որևէ վերահսկող մարմնի կողմից չլիցենզավորվող (չնշանակվող) ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցները կիրառվում են լիազոր մարմնի կողմից՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով՝ այնքանով, որքանով դա չի հակասում սույն օրենքի պահանջներին:

7. Լիազոր մարմնի աշխատակիցների կողմից սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի համաձայն` լիազոր մարմին ներկայացված գաղտնիք կազմող տեղեկությունների ապօրինի հրապարակումը, ինչպես նաև առևտրային և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների ապօրինի հրապարակումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

8. Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտումն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։