Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-09-ից մինչև 2012-04-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՌԵՑՈՒՄԸ

Հոդված 24. Կասկածելի գործարար հարաբերության կամ գործարքի կասեցումը, դրանց իրականացման մերժումը

գործել է մինչև 2012-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 24. Կասկածելի գործարար հարաբերության կամ գործարքի կասեցումը, դրանց իրականացման մերժումը

1. Ֆինանսական հաստատությունն իրավունք ունի փողերի լվացման կասկածի առկայության դեպքում մինչև 5 օրով, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված դեպքերում կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածի առկայության դեպքում պարտավոր է 5 օրով կասեցնել գործարար հարաբերությունը կամ գործարքը և այդ մասին անմիջապես լիազոր մարմին ներկայացնել սույն օրենքի 5-7-րդ հոդվածներով սահմանված կասկածելի գործարքի (գործարար հարաբերության) մասին հաշվետվություն:

2. Գործարար հարաբերությունը կամ գործարքը կարող է մինչև 5 օրով կասեցվել լիազոր մարմնի որոշմամբ՝ լիազոր մարմնին տրամադրված հաշվետվությունների և (կամ) վերահսկող մարմինների ներկայացրած կամ այլ տեղեկությունների վերլուծությունների հիման վրա: Գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու մասին լիազոր մարմնի որոշումը պետք է կատարվի անմիջապես` այն ֆինանսական հաստատության կողմից ստանալու պահից:

3. Ֆինանսական հաստատության կողմից գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման մասին լիազոր մարմնին տեղեկացնելու կամ լիազոր մարմնի կողմից գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման պահից 5 օրվա ընթացքում լիազոր մարմինը որոշում է կայացնում սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված դեպքերում քրեական հետապնդման մարմիններին հաղորդում ուղարկելու, կամ քրեական հետապնդման մարմիններին հաղորդում ուղարկելու հիմքերը պարզելու նպատակով կասեցման ժամկետը 5 օրով (բացառիկ դեպքերում՝ 10 օրով) երկարաձգելու կամ կասեցման որոշումը վերացնելու մասին: Սույն մասում նշված ժամկետում լիազոր մարմնի որոշումը ֆինանսական հաստատությանը չտրամադրելու դեպքում կասեցման մասին որոշումը համարվում է վերացված:

4. Ֆինանսական հաստատության կամ լիազոր մարմնի որոշումը՝ գործարար հարաբերությունը կամ գործարքը կասեցնելու մասին, մինչև կասեցման ժամկետի ավարտը կարող է վերացվել միայն լիազոր մարմնի կողմից՝ իր նախաձեռնությամբ կամ ֆինանսական հաստատության միջնորդությամբ, եթե պարզվի, որ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածը հիմնավոր չէ:

5. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է մերժել գործարար հարաբերության կամ գործարքի իրականացումը՝ չհաստատել կամ չիրականացնել գործարար հարաբերություն կամ չկնքել գործարք կամ դադարեցնել գործարար հարաբերությունը կամ գործարքի կատարումը լիազոր մարմնի որոշման հիման վրա կամ եթե օրենքով սահմանված կարգով ձեռնարկված գործողությունների արդյունքում հնարավոր չի լինում կատարել սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված հաճախորդների նույնականացումը, բացառությամբ 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքի:

6. Գործարար հարաբերության կամ գործարքի իրականացումը մերժելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձը պետք է քննարկի սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կասկածելի գործարքի մասին լիազոր մարմին հաշվետվություն ներկայացնելու հարցը:

7. Ոչ ֆինանսական հաստատությունը փողերի լվացման կասկածի առկայության դեպքում իրավունք ունի, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված դեպքերում կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածի առկայության դեպքում պարտավոր է մերժել գործարար հարաբերության կամ գործարքի իրականացումը և այդ մասին անմիջապես լիազոր մարմին ներկայացնել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կասկածելի գործարքի (գործարար հարաբերության) մասին հաշվետվություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։