Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-09-ից մինչև 2012-04-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ

Հոդված 22. Հաշվետվություն տրամադրող անձանց ներքին դիտարկումների ստորաբաժանումը

գործել է մինչև 2012-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 22. Հաշվետվություն տրամադրող անձանց ներքին դիտարկումների ստորաբաժանումը

1. Հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են ունենալ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմամբ զբաղվող ներքին դիտարկումների ստորաբաժանում կամ աշխատակից կամ այդ գործառույթները վերապահել մասնագիտացված գործունեություն իրականացնող համապատասխան անձանց (այսուհետ՝ ներքին դիտարկումների մարմին):

2. Ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցները պետք է լիազոր մարմնի սահմանած կարգով և մասնագիտական համապատասխանության չափանիշների հիման վրա անցնեն որակավորում:

3. Ներքին դիտարկումների մարմինն ապահովում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից լիազոր մարմնին սույն օրենքով սահմանված հաշվետվությունների տրամադրումը, հաշվետվություն տրամադրող անձի կողմից սույն օրենքով սահմանված այլ պարտականությունների կատարումը:

4. Ներքին դիտարկումների մարմինը հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով և հաճախականությամբ, բայց ոչ ուշ, քան կիսամյակը մեկ անգամ ուսումնասիրում է հաշվետվություն տրամադրող անձի իրականացրած գործարքների (գործարար հարաբերությունների), կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ու աշխատակիցների գործողությունների համապատասխանությունը սույն օրենքին, սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական այլ ակտերին և ներքին իրավական ակտերին: Ուսումնասիրության արդյունքների, ինչպես նաև լիազոր մարմնի ներկայացրած այլ հարցերի վերաբերյալ ներքին դիտարկումների ստորաբաժանումը հաշվետվություն է ներկայացնում հաշվետվություն տրամադրող անձի կառավարման բարձրագույն մարմնին (բանկերում՝ խորհրդին):

5. Ներքին դիտարկումների մարմինը սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված գործառույթներն իրականացնելիս անկախ է և պետք է ունենա հաշվետվություն տրամադրող անձի ավագ ղեկավարության կարգավիճակ: Ներքին դիտարկումների մարմինը պետք է իրավունք ունենա իր կառավարման բարձրագույն մարմնին (բանկերի դեպքում՝ խորհրդին) անմիջականորեն ներկայացնելու հաշվետվություն տրամադրող անձի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ծագած խնդիրները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։