Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-04-28-ից մինչև 2014-08-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14. Միջազգային համագործակցությունը

գործել է մինչև 2014-08-09Բացել ARLIS-ում

Հոդված 14. Միջազգային համագործակցությունը

1. Լիազոր մարմինը և պետական մարմինները համագործակցում են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար իրականացնող միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների (այդ թվում՝ ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների) հետ միջազգային պայմանագրերի շրջանակներում, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային պրակտիկայում ընդունված կարգով:

2. Լիազոր մարմինը, փոխադարձության հիման վրա, սեփական նախաձեռնությամբ կամ հարցման դեպքում, փոխանակում է տեղեկատվություն (այդ թվում` օրենքով սահմանված գաղտնիք պարունակող) ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հետ, որոնք երկկողմ համաձայնագրերի կամ միջազգային կառույցներում անդամակցությունից բխող պարտավորությունների հիման վրա ապահովում են տեղեկատվության համարժեք գաղտնիություն և այդ տեղեկատվությունն օգտագործում են միայն փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներով:

3. Լիազոր մարմինն իրավասու չէ որևէ երրորդ անձի բացահայտելու, ինչպես նաև քրեական հետապնդման, վարչական կամ դատական նպատակներով օգտագործելու կամ տրամադրելու ստացված տեղեկատվությունն առանց տեղեկատվությունը տրամադրած օտարերկրյա մարմնի նախնական համաձայնության:

4. Սույն հոդվածի նպատակներից ելնելով՝ լիազոր մարմինն իրավասու է համագործակցության համաձայնագրեր կնքելու ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։