Հոդված 29. Օրենքի ուժի մեջ մտնելը
Հոդված 29. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրվանից:
2. Իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվապահների և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, թանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների, արվեստի գործերի դիլերների, սակարկությունների կազմակերպիչների, հավատարմագրային կառավարման և իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հաշվետվության տրամադրման պարտականությունն առաջանում է միայն օրենքով սահմանված կարգով լիցենզավորման (նշանակման, որակավորման կամ այլ կերպ գործունեության թույլտվության տրամադրման ու դրա նկատմամբ վերահսկողության իրականացման) պահանջների ամրագրումից հետո:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի դեկտեմբերի 14-ի «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2008 թ. հունիսի 21
Երևան
ՀՕ-80-Ն