Հոդված 9. Իրավաբանական անձանց գրանցման և ֆինանսական հաստատությունների լիցենզավորման ժամանակ իրականացվող ընթացակարգերը
Հոդված 9. Իրավաբանական անձանց գրանցման և ֆինանսական հաստատությունների լիցենզավորման ժամանակ իրականացվող ընթացակարգերը
1. Իրավաբանական անձանց պետական գրանցման, կանոնադրական կապիտալը (բաժնեհավաք կապիտալը և այլն) կամ հիմնադիրների, մասնակիցների, անդամների, փայատերերի, բաժնետերերի կազմը փոփոխելու դեպքում հիմնադիրները (մասնակիցները, անդամները, փայատերերը, բաժնետերերը և այլք) պարտավոր են իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնել իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն` լիազոր մարմնի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում: Այդ հայտարարության օրինակը իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմինը հարցման դեպքում տրամադրում է լիազոր մարմնին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ իրական շահառուների վերաբերյալ տվյալները չներկայացնելու, տվյալները սխալ (այդ թվում՝ կեղծ կամ ոչ արժանահավատ) կամ թերի լրացնելու դեպքում իրավաբանական անձինք ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության:
3. Ֆինանսական հաստատության լիցենզավորման ընթացքում լիցենզավորող մարմինը պարտավոր է լիցենզավորման (նշանակման, թույլտվության տրման) ժամանակ պահանջել լիազոր մարմնի կողմից նորմատիվ իրավական ակտով սահմանված տեղեկություններ և ստուգել այդ տեղեկությունների իսկությունը:
4. Լիցենզավորող մարմինը պարտավոր է հաշվետվություն տրամադրող անձին լիցենզավորմանը (նշանակմանը, թույլտվության տրամադրմանը) և լիցենզիայի (նշանակման, թույլտվության տրամադրման) դադարմանը հաջորդող 15 օրվա ընթացքում այդ մասին հայտնել լիազոր մարմնին: Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է լիցենզավորմանը (նշանակմանը, թույլտվության տրամադրմանը) հաջորդող 1-ամսյա ժամկետում հաշվառվել լիազոր մարմնում՝ լիազոր մարմնի սահմանած կարգով: