Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-11-24-ից մինչև 2023-04-03։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 7 · ՕԴԱՆԱՎԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ, ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ, ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 37. Օդանավի հրամանատարի իրավունքները: Օդանավի անձնակազմի և ուղևորների պարտականությունները

գործել է մինչև 2023-04-03Բացել ARLIS-ում

Հոդված 37. Օդանավի հրամանատարի իրավունքները: Օդանավի անձնակազմի և ուղևորների պարտականությունները

1. Օդանավի հրամանատարն իրավունք ունի ընդունելու վերջնական որոշում՝ վերթիռի, թռիչքի, վայրէջքի, ինչպես նաև թռիչքի դադարեցման, վերադարձի և հարկադրված վայրէջքի վերաբերյալ, եթե կա թռիչքի անվտանգությանն սպառնացող անմիջական վտանգ:

2. Օդանավի անձնակազմի անդամները պարտավոր են կատարել հրամանատարի իրավասության շրջանակում սահմանված կարգով տրված հրամանները՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք ընդգրկում են նրանց անմիջական պարտականությունները, թե ոչ:

3. Օդանավի ուղևորները պարտավոր են կատարել թռիչքային և ավիացիոն անվտանգության ապահովման կարգը պահպանելու վերաբերյալ հրամանատարի հրամանները:

4. Օդանավի հրամանատարը անհրաժեշտության դեպքում իրավունք ունի արգելելու օդանավի ուղևորների կամ այլ անձանց մուտքն օդանավ և պահանջելու, որ նրանք լքեն օդանավը:

5. Օդանավի հրամանատարը անհրաժեշտության դեպքում իրավունք ունի արգելելու օդանավի բեռնավորումը կամ որոշում կայացնելու օդանավի բեռնաթափման մասին ինչպես գետնի վրա, այնպես էլ օդում:

6. Օդանավի հրամանատարն իրավունք ունի օգտագործելու բոլոր միջոցները, ընդհուպ մինչև ուժային, եթե իրավիճակն այլ կերպ չի հարթվում օդանավում սահմանված կարգը պահպանելու և կանխելու համար օդանավին կամ դրանում գտնվող մարդկանց կամ գույքին սպառնացող վտանգը, եթե օդանավն աղետալի, վտանգավոր կամ վթարային իրավիճակում է, կամ եթե օդանավում գտնվող անձը վտանգում է օդանավը կամ դրա թռիչքային ու ավիացիոն անվտանգությունը:

7. Օդանավի անձնակազմի յուրաքանչյուր անդամ պարտավոր է աջակցել օդանավի հրամանատարին՝ օդանավում սահմանված կարգը, ապահովությունը և անվտանգությունը պահպանելու համար: Օդանավի ուղևորները նույնպես կարող են ցուցաբերել նման աջակցություն, եթե դա պահանջի օդանավի հրամանատարը՝ օդանավի անձնակազմի ցանկացած անդամի միջոցով: Նման դեպքերում օդանավի անձնակազմի անդամները և ուղևորները, ինչպես նաև օդանավի հրամանատարը կարող են կիրառել ուժային միջոցներ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։