Հոդված 48. Կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման նշանակումները և թույլտվությունը
Հոդված 48. Կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման նշանակումները և թույլտվությունը
1. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարությունը կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր ունեցող անձին համապատասխան հայտի հիման վրա, հիմք ընդունելով պայմանավորվող կողմերի կառավարությունների միջև կնքված միջազգային համաձայնագրերը և ընդունված միջազգային պրակտիկան, նշանակում է որպես հայտում նշված ուղղություններով կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրող` Կառավարության սահմանած կարգով:
2. Օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություններ կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքից դուրս և տարածքի ներսում, սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարության տված կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների թույլտվության հիման վրա՝ հիմք ընդունելով միջազգային համաձայնագրերը և ընդունված միջազգային պրակտիկան` Կառավարության սահմանած կարգով:
(48-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-294-Ն, 09.06.22 ՀՕ-272-Ն)