Հոդված 49. Ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունները
Հոդված 49. Ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունները
1. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից մեկանգամյա առևտրային օդային փոխադրումներ իրականացնելու համար սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարությունը տալիս է օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ` Կառավարության սահմանած կարգով, եթե օտարերկրյա օդանավ շահագործողի վկայականը բավարարում է սույն օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները: Նշյալ գործունեությունն իրականացնելու իրավունքը կարող է տրվել նաև սույն օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասում նշված համաձայնագրերով և թույլտվություններով:
2. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություններ իրականացնելու համար սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարությունը Կառավարության սահմանած կարգով տալիս է օդային փոխադրման թույլտվություններ:
3. Օդային հաղորդակցությունների որոշակի տեսակների ցանկը, որոնց համար թույլտվություն չի պահանջվում, հաստատում է Կառավարությունը:
(49-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-294-Ն, 09.06.22 ՀՕ-272-Ն)