Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-11-24-ից մինչև 2023-04-03։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 8 · ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ

Հոդված 43. Օդանավ շահագործողի վկայականի տրման պայմանները

գործել է մինչև 2023-04-03Բացել ARLIS-ում

Հոդված 43. Օդանավ շահագործողի վկայականի տրման պայմանները

1. Օդային տրանսպորտի թռիչքային անվտանգության նպատակով կոմիտեն տալիս է օդանավ շահագործողի վկայական՝ Կառավարության սահմանած կարգով.

1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց, որոնց բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժնի և այլն) առնվազն 51 տոկոսը սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և (կամ) Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած) իրավաբանական անձանց.

2) Կառավարության լիազորված մարմիններին:

2. Օդանավ շահագործողի վկայականը տրվում է, եթե հայտատուն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Կառավարության սահմանած կարգով պահանջվող ֆինանսական միջոցներ, համապատասխան ապահովագրություն, հմտություններ, գիտելիքներ, փորձառություն, անձնակազմ, հարմարություններ և սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են վկայականով նախատեսված գործունեությունն ապահով և հուսալիորեն իրականացնելու համար:

3. Օդանավ շահագործողի վկայականը տրվում է որոշակի գործողության ժամկետով, որում նշված են նաև կիրարկվող հատուկ պայմաններն ու սահմանափակումները: Օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել, եթե վկայական ստացած անձը բավարարում է երկարաձգման պահին վկայական տալու համար ներկայացվող պահանջները:

4. Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով՝ կոմիտեն սույն հոդվածի 1-ին մասի պայմաններից կարող է կիրառել բացառություններ, եթե կան հատուկ պատճառներ, և օդանավ շահագործողը բազավորվելու է Հայաստանի Հանրապետությունում:

5. Օդանավ շահագործողի վկայական ստացած անձը պարտավոր է կոմիտեին ծանուցել օդանավ շահագործողի վկայական տալու ժամանակ հիմք ծառայած պայմանների վրա հնարավոր ազդեցություն ունեցող ցանկացած փոփոխության մասին: Օդանավ շահագործողի վկայական ստացած անձն իրավունք ունի իրականացնելու միայն դրանով նախատեսված գործունեություն:

(43-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-294-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։