Գլուխ 5 · ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 17. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 17. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Առևտրի և ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման պահպանման նկատմամբ հսկողությունը, բացառությամբ 4-րդ հոդվածի 1-ին մասի, 5-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» ենթակետերի, 6-րդ հոդվածի 2-րդ մասի, 7-րդ հոդվածի 3-րդ մասի, 11-րդ հոդվածի 2-րդ մասի, 12-րդ հոդվածի 4-րդ մասի, 14-րդ հոդվածի 1-ին մասի, 15-րդ հոդվածի 4-րդ մասի, իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:
2. Տեղական ինքնակառավարման մարմինները, սույն հոդվածով նախատեսված գործառույթների կատարման մասով, հաշվետու են տարածքային կառավարման մարմիններին (Երևանում` քաղաքապետին, մարզերում` մարզպետին):