Հոդված 1. Սահմանումներ
Հոդված 1. Սահմանումներ
Սույն Համաձայնագրի նպատակների համար.
1. «Փոխադրող» տերմինը նշանակում է ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն ունի բնակվելու վայր, հանդիսանում է Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացին, որը, ազգային օրենսդրության և կանոնակարգերի համաձայն, լիազորված է կատարել ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումներ:
2. «Փոխադրամիջոց» տերմինը նշանակում է.
ա) բեռների փոխադրումների համար` բեռնատար ավտոմեքենա, կցորդով կամ կիսակցորդով քարշակ, որոնք գրանցված են Պայմանավորող կողմերից մեկի տարածքում,
բ) ուղևորների փոխադրումների համար` ցանկացած ավտոտրանսպորտային միջոց, որը նախատեսված է ուղևորներ փոխադրելու համար և ունի ոչ պակաս, քան 9 նստատեղ (ներառյալ վարորդինը) և գրանցված է Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում:
3. «Ուղևորների կանոնավոր փոխադրում» տերմինը նշանակում է փոխադրամիջոցներով ուղևորների փոխադրում նախօրոք համաձայնեցված երթուղով, չվացուցակով, որտեղ նշված են ուղևորների նստեցման և իջեցման սկզբնական, վերջնական և տարանցիկ կետերը: