Հոդված 13. Մաքսային ընթացակարգեր
Հոդված 13. Մաքսային ընթացակարգեր
1. Մյուս Պայմանավորվող կողմի տարածք փոխադրամիջոցների ժամանակավոր մուտքի հարցերը կարգավորվում են այդ Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրության համապատասխան:
2. Պայմանավորվող կողմերից մեկի փոխադրամիջոցի սովորական բաքում առկա վառելիքը և քսայուղերը մյուս Պայմանավորվող կողմի տարածք ժամանակավոր մուտք գործելիս ազատվում են ներմուծվող մաքսատուրքերից և ենթակա չեն ներմուծման սահմանափակումներին ու արգելքներին` պայմանով, որ նշված բաքերը լինեն գործարանային նմուշի:
3. Խափանված փոխադրամիջոցի նորոգման համար ներմուծված պահեստամասերը ժամանակավորապես ազատվում են ներմուծման մաքսատուրքերից: Փոխարինված մասերը կամ պետք է ենթարկվեն մաքսային մաքրման կամ պետք է վերաարտահանվեն, կամ ոչնչացվեն մաքսային մարմինների հսկողությամբ: