Անցնել բովանդակությանը

Հոդված 16. Խախտումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Խախտումներ

1. Պայմանավորվող կողմերից մեկի վարորդների կամ փոխադրողների կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում սույն Համաձայնագրի դրույթների, ինչպես նաև ընթացիկ օրենքների, ճանապարհային երթևեկության կանոնների և փոխադրման կարգը խախտվելու դեպքում այն պետության իրավասու մարմինները, որտեղ գրանցված է փոխադրամիջոցը, պարտավոր են մյուս Պայմանավորվող կողմի խնդրանքով, որտեղ տեղի է ունեցել խախտումը, կատարել հետևյալ միջոցառումներից որևէ մեկը.

ա) անել նախազգուշացում փոխադրող խախտողին,

բ) ժամանակավորապես կամ ընդհանրապես արգելել փոխադրողին փոխադրումներ կատարել այն երկրի տարածքում, որտեղ կատարվել է խախտումը,

գ) եթե խախտումը քրեորեն հետապնդելի արարք է, տվյալ երկրի իրավասու մարմինները, կառաջնորդվեն իրենց երկրի օրենսդրությամբ:

2. Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները, որոնք կիրառել են սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված միջոցառումները, պետք է այդ մասին տեղյակ պահեն մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմիններին:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված միջոցառումները չպետք է հակասեն այն Պայմանավորվող կողմի երկրի գործող օրենսդրությանն ու նորմերի կատարմանը, որտեղ կատարվել է խախտումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։