Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Ավտոտրանսպորտային միջոցների քաշը և չափսերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Ավտոտրանսպորտային միջոցների քաշը և չափսերը

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է չպարտադրել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցի համար ավելի սահմանափակ պայմաններ, քան իր տարածքում գրանցված տրանսպորտային միջոցների համար սահմանվածն է:

2. Եթե տրանսպորտային միջոցի քաշը կամ չափսերը գերազանցում են Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում թույլատրելի առավելագույն սահմանը, ինչպես նաև վտանգավոր բեռների փոխադրման դեպքում, փոխադրամիջոցների համար պահանջվում է Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների հատուկ թույլտվությունը:

Եթե նման թույլտվությունը նշում է փոխադրամիջոցի համար որոշակի երթուղի, ապա փոխադրումը թույլատրվում է միայն այդ երթուղով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։