Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Ոչ կանոնավոր փոխադրումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Ոչ կանոնավոր փոխադրումներ

1. Սույն Համաձայնագրին համապատասխան` ուղևորների ոչ կանոնավոր փոխադրումները իրականացվում են թույլտվության հիման վրա, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված դեպքերի:

2. Թույլտվություն չի պահանջվում այն դեպքերում, եթե ուղևորների նույն խումբը փոխադրվում է նույն փոխադրամիջոցով ուղևորության ամբողջ ընթացքում, եթե.

ա) ուղևորությունը սկսվում և վերջանում է այն Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ գրանցված է փոխադրամիջոցը,

բ) ուղևորությունը իրագործվում է տարանցիկ` մյուս Պայմանավորվող կողմի տարածքով:

3. Խափանված ավտոբուսի փոխարինման համար թույլտվություն չի պահանջվում:

4. Սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված փոխադրումների ընթացքում փոխադրամիջոցի վարորդը պարտավոր է ունենալ ուղևորների ցուցակը:

Բեռների փոխադրում

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։