Անցնել բովանդակությանը

Հոդված 18. Ավիացիոն անվտանգություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Ավիացիոն անվտանգություն

1. Միջազգային իրավունքից բխող իրենց իրավունքներին ու պարտավորություններին համապատասխան` Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը պաշտպանելու` միմյանց հանդեպ ստանձնած պարտավորությունները սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են: Չսահմանափակելով իրենց իրավունքների ու պարտավորությունների ընդհանրությունը միջազգային իրավունքի շրջանակներով` Պայմանավորվող կողմերը պետք է գործեն, մասնավորապես, «Օդանավերում կատարվող հանցագործությունների և այլ ձեռնարկումների մասին» 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված Կոնվենցիայի, «Օդանավերի անօրինական գրավման դեմ պայքարի մասին» 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված Կոնվենցիայի և «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական ձեռնարկումների դեմ պայքարի մասին» 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, ինչպես նաև ավիացիոն անվտանգությանը վերաբերող ցանկացած այլ կոնվենցիայի դրույթներին համապատասխան, որոնց անդամներ կդառնան Պայմանավորվող կողմերը:

2. Պայմանավորվող կողմերը պահանջի դեպքում պետք է միմյանց անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերեն` կանխելու համար քաղաքացիական օդանավերի անօրինական գրավմանն ուղղված գործողությունները և նման օդանավերի, դրանց ուղևորների, անձնակազմերի, օդանավակայանների և օդագնացային միջոցների անվտանգության դեմ ուղղված անօրինական այլ ձեռնարկումները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք:

3. Պայմանավորվող կողմերն իրենց փոխհարաբերություններում ղեկավարվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից հաստատված ավիացիոն անվտանգության և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Կոնվենցիայի Հավելվածներում նախատեսված դրույթներով` այնքանով, որքանով նման անվտանգության դրույթները կիրառելի են Պայմանավորվող կողմերի նկատմամբ, նրանք պետք է պահանջեն, որ իրենց ռեգիստրում գրանցված օդանավերը շահագործողները կամ օդանավերի այն շահագործողները, որոնց գործունեության հիմնական վայրը կամ մշտական բնակության վայրը գտնվում է իրենց տարածքներում, և իրենց տարածքներում գործող օդանավակայանների շահագործողները գործեն ավիացիոն անվտանգության այդ դրույթներին համապատասխան:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համաձայնում է, որ մյուս Պայմանավորվող կողմը կարող է օդանավերի նման շահագործողներից պահանջել, որ կիրառվեն սույն հոդվածի 3-րդ կետում հիշատակված ավիացիոն անվտանգության դրույթները` տարածք մուտք գործելու, տարածքից մեկնելու և իր տարածքի սահմաններում գտնվելու համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ապահովում է համապատասխան միջոցների կիրառումը օդանավի պաշտպանության և մինչև օդանավ նստելը կամ բեռնումը և դրա ընթացքում ուղևորների, անձնակազմի, ձեռնածանրոցների, բեռների, ուղեբեռների և օդանավի պաշարների ստուգման համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նաև բարյացակամորեն վերաբերվի մյուս Պայմանավորվող կողմի` կոնկրետ սպառնալիքի առնչությամբ անվտանգության հատուկ խելամիտ միջոցներ ձեռնարկելու ամեն մի խնդրանքին:

5. Երբ որևէ միջադեպ է տեղի ունենում, կամ միջադեպի սպառնալիք է առկա` կապված քաղաքացիական օդանավի ապօրինի գրավման հետ կամ առկա են այլ անօրինական ձեռնարկումներ` ուղղված օդանավի, ուղևորների ու անձնակազմի, օդանավակայանների կամ օդագնացային միջոցների անվտանգության դեմ, Պայմանավորվող կողմերը միմյանց օգնություն են ցուցաբերում` դյուրացնելով կապը և նման միջադեպի կամ դրա սպառնալիքի արագ ու անվտանգ կասեցման նպատակով համապատասխան միջոցներ են ձեռնարկում:

6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ձեռնարկի միջոցներ, որոնք ինքը հարկ կհամարի, ապահովելու համար, որ անօրինականորեն գրավված կամ ապօրինի միջամտության այլ գործողության ենթարկված օդանավը, որը վայրէջք է կատարել համապատասխան Պետության տարածքում, կալանվի գետնի վրա, եթե նրա մեկնումը անհրաժեշտ չէ մարդկային կյանքի պաշտպանության համար: Անհրաժեշտության դեպքում նման միջոցառումները պետք է ձեռնարկվեն փոխադարձ խորհրդակցություններից հետո:

7. Եթե Պայմանավորվող կողմերից մեկը պրոբլեմներ ունի ավիացիոն անվտանգությանը առնչվող սույն հոդվածի դրույթների վերաբերյալ, ապա յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններ կարող են պահանջել անհապաղ խորհրդակցություն մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։